Կատալոնական «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Չավին և իր հարսնացուն որոշել են իրենց հարսանիքին նվեր ստացած ողջ գումարը նվիրաբերել հիվանդանոցի կառուցմանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարսանեկան արարողությունը կկայանա հուլիսի 13-ին: Ներկա կգտնվեն միայն զույգի բարեկամներն ու ընկերները:
AS հանդեսի տեղեկացմամբ՝ նորապսակները գումարը կնվիրաբերեն Hospital Maternoinfantil de Sant Joan de Déina-ին: Հիվանդանոցի նոր մասնաշենքի կառուցումը հնարավորություն կտա ավելի շատ այցելուներ սպասարկել:






































