Ռուսաստանի Կազան քաղաքում շարունակվում է 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը:
Ծանրամարտի մինչև 94 կգ քաշայինների պայքարում անհաջող հանդես եկավ Վարդան Դավթյանը: Դավթյանը պակում վարժությունում ցույց տվեց 165 կգ արդյունք, իսկ հրում վարժությունում 0 ստացավ՝ առաջին փորձից չկարողանալով բարձրացնել 196, հաջորդ 2 փորձերից՝ 202 կգ կշռող ծանրաձողը:
Չեմպիոնի կոչումը նվաճեց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Իվանովը: Նա ամբողջ 20 կգ-ով գերազանցեց 2-րդ տեղ գրաված ղազախ ծանրորդ Ալեքսանդր Զայչիկովին:








































