«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտնել է թիմի նպատակների մասին: Ֆուտբոլիստը նշել է, որ պատրաստ է մասնակցել «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղին:
«Ես ինձ լավ եմ զգում: Անընդմեջ մարզվում եմ և չեմ մտածում, որ աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն եմ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր նպատակն Անգլիայի չեմպիոնությունն է: Մենք նաև պետք է վերադառնանք Չեմպիոնների լիգա»,- Daily Mail-ը մեջբերում է Պոգբայի խոսքերը:






































