Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը հաղթանակ տանելուց հետո «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
Ֆուտբոլիստը նշել է, որ այս տիտղոսն ընթացիկ մրցաշրջանում առաջինն էր իր թիմի համար և պետք է շարունակել աշխատել` առաջիկայում ևս հաջողությունների հասնելու համար:
«Նվաճեցինք առաջին տիտղոսը: Պետք է շարունակենք աշխատել: Շնորհակալ եմ բոլորին` աջակցության համար: Առաջ, «Բարսելոնա»»,- Twitter-ի իր էջում գրել է Ինյեստան:












































