Հարձակվող Դավիդ Վիլյան հայտնել է «Ատլետիկո»-ում ելույթներից իր ակնկալիքների մասին:
««Ատլետիկո»-ում հանդես գալու հնարավորությունն ինձ համար մարտահրավեր է: Կփորձեմ ներդրում ունենալ թիմի հաղթանակների գործում: «Ատլետիկո»-ն պետք է շարունակի առաջընթաց գրանցել և տիտղոսներ նվաճել:
«Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում ցանկանում է հանդես գալ ցանկացած ֆուտբոլիստ: Ջանք չեմ խնայի, որ թիմը միայն հաղթանակներ տանի»,- Marca-ն մեջբերում է Վիլյայի խոսքը:







































