Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանի ԱԳՆ-ն շարունակելու է իր տնտեսական դիվանագիտությունը՝ երկրի տնտեսական խնդիրները լուծելու համար:
Զարիֆն այդ հայտարարությունն արել է խորհրդարանի՝ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Իրանի ԱԳՆ-ն կանի ամեն հնարավոր բան, որպեսզի ակտիվ դեր խաղա աշխարհի հետ Իրանի հարաբերությունների բարելավման գործընթացում: Իրանի ԱԳՆ-ն զբաղվելու է նաև Իրանի և Աֆղանստանի միջև սահմանային ջրերի հարցի լուծմամբ»,- ասել է Զարիֆը:









































