Նոր Օռլեանի զբոսայգիներից մեկում կանգնեցրել են Pokemon Go խաղի պոկեմոններից մեկի՝ Պիկաչի հուշարձանը: Արձանը հայտնվել է կոտրված շատրվանի կենտրոնում, իսկ ցեմենտե հիքի վրա գրված է #pokemonument հեշտեգը, հայտնում է shipovnik.ua-ն:
Խաղի երկրպագուները հուշարձանի հետ հսկայական քանակի սելֆիներ են տեղադրել: Քաղաքի ոստիկանությունը հայտարարել է, որ չի պլանավորում ապամոնտաժել ժողովրդական հուշարձանը:











































