Ամստերդամի «Այաքս»-ը պաշտոնապես հայտարարել է Բոյան Կրկիչի իրավունքների վարձակալության մասին: Իսպանացի ֆուտբոլիստը մինչև 2014 թվականի հունիսի 30-ը պայմանագիր է ստորագրել:
Ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:
Նախորդ մրցաշրջանում Կրկիչը հանդես է եկել Իտալիայի առաջնությունում` «Ռոմա»-ում, այնուհետև` «Միլան»-ում: Ա ՍԵրիայի 2012/13 թվականների մրցաշրջանում Բոյանը մասնակցել է 19 հանդիպումների, 3 գոլ խփել և գոլային 2 փոխանցում կատարել:







































