Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան CNN-ի թղթակցին պատմել է, թե ինչպես էր ակումբը փորձում վերադարձնել իրեն:
«Միակ բանը, որ խնդրել էի «Բարսելոնա»-ի ղեկավարությանը՝ ինձ հանգստ թողնելն էր: Չէ՞ որ ես գտնվում էի նրանցից 6000 կմ հեռավորության վրա:
Բայց նրանք չարեցին դա ու նույնիսկ փորձում էին ինձ վերադարձնելու նպատակով օգտագործել Վիլանովայի հիվանդության փաստը: Ես երբեք չեմ մոռանա այդ արարքը: Չէի սպասում, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը կարող է այդքան ցածրանալ»:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան «Բարսելոնա»-ն գլխավորել է 2008-2012թթ:












































