Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը շարունակում է իրենց ակումբների կազմերում պատրաստվել նոր մրցաշրջանին: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ռոբերտ Արզումանյանի հետ:
Ինչպես գիտենք, Կապանի «Գանձասար»-ը Եվրոպայի գավաթի խաղարկության լիգայի որակավորման առաջին փուլում մրցում է ղազախական «Ակտոբե»-ի հետ, որի կազմում հանդես է գալիս Արզումանյանը:
Երևանում կայացած առաջին խաղում Արզումանյանը բացակայում էր ղազախական թիմի հայտացուցակից: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հեռախոսազրույցում Արզումանյանը նշեց, որ այժմ Գերմանիայում է, որտեղ պատրաստվում է ծնկի վիրահատության:







































