Ինչպես գիտեք, երեկ Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական խաղում 1:3 հաշվով պարտության մատնեց շվեյցարական «Բազել»-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանն իր մեկնարկային խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Բորուսիա»-ի պաշտոնական կայքը խաղը հեռարձակում էր ուղիղ եթերով: Գերմանական ակումբը զարմացած է հայ մարզասերների ակտիվությունից:
« «Բորուսիա»-ի և «Բազել»-ի միջև կայացած ընկերական խաղը մեծ հետաքրքրություն էր առաջացրել միջազգային մակարդակով: Յուրաքանչյուր 3-րդ հեռուստադիտող արտասահմանից էր:
Այստեղ ամենամեծ խումբը կազմում էին հայ մարզասերները: Հիանալի է: Դա պատահական չէ, քանի որ իր մեկնարկային խաղն էր անցկացնում Հենրիխ Մխիթարյանը»,- գրված է ակումբի պաշտոնական կայքում:
Շաբաթ օրը կայանալիք «Բուրսասպոր»-ի դեմ խաղը ևս «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը հեռարձակելու է ուղիղ եթերում:








































