Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ապագան ՊՍԺ-ում կասկածի տակ է` ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հեռանալուց և պաշտպան Տիագո Սիլվայի հնարավոր տրանսֆերից հետո: Այդ մասին հայտնում է France Football-ը:
Նշվում է, որ փարիզյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով ներկայումս գլխավորել է Մադրիդի «Ռեալ»-ը, մեծ ուշադրությամբ հետևում է շվեդ ֆուտբոլիստի ապագային վերաբերող հարցերին:
Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հանդիպել է «արքայական ակումբ»-ի ներկայացուցիչների հետ: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության և Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության նախորդ մրցաշրջանում 31-ամյա հարձակվողը 43 հանդիպում է անցկացրել, 33 գոլ է հեղինակել և գոլային 7 փոխանցում է կատարել:








































