Ինչպես արդեն տեղեկացրել ենք Դորտմունդի «Բորուսիա»-ն ընկերական խաղում 1:3 հաշվով պարտության մատնեց շվեյցարական «Բազել»-ին: Հենրիխ Մխիթարյանն իր մեկնարկային խաղում փայլեց` դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Գերմանական հեղինակավոր Bild պարբերականն անդրադարձել է Մխիթարյանի խաղին.
« «Բորուսիա»-ն մեգա ձեռքբերում է կատարել: Մխիթարյանը փայլեց «Բազել»-ի դեմ խաղում: Նա կատարյալ փոխարինող է Գյոտցեին:
11-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռոյսը: 26-րդ րոպեին հայ ֆուտբոլիստն ինքը գնդակն ուղարկեց «Բազել»-ի դարպասը:
Մխիթարյանն ու Օբամեյանգը կարող են եղանակ փոխել նոր մրցաշրջանում»:









































