Հուլիսի 10-ին FEMEN շարժման ակտիվիստուհիները Բեռլինի Եգիպտական թանգարանի սրահում արտասովոր ակցիա են կազմակերպել թագուհի Նեֆերտիտիի հանրահայտ կրծկալի կողքին:
«Սեքստրեմիստուհիներից» մեկը, ով պատկերում էր կիսամերկ թագուհուն, կանգնել է Նեֆերտիտիի կրծկալի կողքին: Նրա մարմնի վրա անգլերեն գրված է եղել «Իսլամիզմը բռնաբարում է Եգիպտոսին» և «Այստեղ լինելու են մերոնցից միլիոնավորները»։
FEMEN-ի մամլո ծառայությունը հայտարարել է, որ այդ կերպ կանչվել է Նեֆերտիտիի ոգին, որը ողջունում է Եգիպտոսի հակաիսլամական հեղափոխությունը և կողմ է հանդես գալիս «առանց իսլամիստների ու բռնության Եգիպտոսի» օգտին:









































