Օլիգարխ Բորիս Բերեզովսկու մահվան փաստի ճանաչումը տեղի կունենա Անգլիայում՝ 2014 թվականից ոչ շուտ: Այս մասին ITAR-TASS-ին հայտարարել է Լոնդոնի ոստիկանական բաժանմունքի ներկայացուցիչը: Նա նաև նշել է, որ «ոչ մի արտասովոր բան չկա, որ ճանաչումը տեղի է ունենում մահվանից 1 տարի անց»:
«Հավանական է, որ դատավորի կողմից Բորիս Բերեզովսկու մահվան հանգամանքների պարզաբանումը չի վերսկսվի մինչև Նոր տարի: Ճանաչումը չի շարունակվի, մինչև չավարտվի ոստիկանական հետաքննությունը: Քննիչները դեռևս սպասում են տոքսիկոլոգիական թեստերի արդյունքներին»,- ասել է ոստիկանության աշխատակցուհին:
Ճանաչման գործընթացը սկսվել է մարտի 28-ից՝ այն բանից հետո, երբ մարտի 23-ին ձեռնարկատիրոջ անշունչ մարմինը գտնվել է սեփական տան լոգարանում: