«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մի շարք ֆուտբոլիստներ չեն մեկնի Ասիա և Ավստրալիա` վնասվածքների պատճառով:
Նեմանյա Վիդիչը, Կրիս Սմոլինգը, Էշլի Յանգը և Նանին բաց կթողնեն «կարմիր սատանաներ»-ի նախամրցաշրջանային շրջագայությունը:
Սմոլինգի, Յանգի և Նանիի բացակայությունը անակնկալ չէր, քանի որ նրանք չեն ապաքինվել վնասվածքներից: Վիդիչը չի կարողացել միանալ թիմին` ծնկի վնասվածքի բարդացման պատճառռով:









































