Մուհամմադ Մուրսին գտնվում է անվտանգ վայրում, և այսօրվա դրությամբ նրան որևէ մեղադրանք ներկայացված չէ: Այս մասին հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Եգիպտոսի ՆԳՆ հաղորդագրությունը:
Հիշեցնենք, որ այսօր Եգիպտոսի գլխավոր դատախազությունը «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներին ձերբակալելու հրաման է արձակել: Ավելի վաղ եգիպտական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ քրեական գործ կհարուցվի Մուրսիի դեմ: Հաղորդվում էր նաև, որ նա գտնվում է ՆԳՆ շենքում, սակայն գերատեսչությունը հերքում է այս տեղեկատվությունը:
Այն բանից հետո, երբ եգիպտացի զինվորականները դադարեցրին սահմանադրության գործողությունը և իշխանությունից հեռացրին Մուհամմադ Մուրսիին, Եգիպտոսում չեն դադարում բախումները նրա կողմնակիցների և հակառակորդների միջև:










































