«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդ հարձակվող Վիլֆրիդ Զահան խոսել է իր առաջին տպավորությունների մասին:
«Այսօր առաջին մարզումն եմ անցկացրել «Յունայթեդ»-ում: Վախեցել էի, երբ Ռունին ու Գիգզը մտան հանդերձարան: Ես երբեք մինչ այդ չէի հանդիպել նրանց հետ և նրանց տեսել էի միայն հեռուստացույցով:
Իմ պահարանի կողքին Գիգզի պահարանն է: Անհավատալի է: Երբեք նույնիսկ չեմ մտածել, որ կարող եմ այնպիսի խաղ ցուցադրել, որ լինեմ նման թիմի խաղացող և խաղամ նման ֆուտբոլիստների կողքին»,- Զահայի խոսքերը մեջբերում է Անգլիայի գործող չեմպիոնի պաշտոնական կայքը:





































