«Մանչեսթեր Սիթի»-ն և Ստևան Յովետիչը համաձայնության են հասել հարձակվողի պայմանագրի շուրջ: Ստևանին 5-ամյա պայմանագիր կստորագրի, համաձայն որի տարեկան 4 մլն եվրո կվաստակի: Այդ մասին հայտնում է Sportmediaset-ը:
Մինչ այժմ Յովետիչն արդեն պայմանավորվել էր «Յուվենթուս»-ի հետ, սակայն «Ֆիորենտինա»-ի սեփականատեր Դելա Վալեն չի ցանկանում, որ Յովետիչը Թուրին տեղափոխվի:
«Մանչեսթեր Սիթի»-ն 25 մլն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, մինչդեռ «Ֆիորենտինա»-ն ցանկանում է վաճառել այն 30 մլն-ով:







































