Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը «Футбол» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը մի շարք հաղթանակներ է պարգևել «Շախտյոր»-ին: «Շախտյոր»-ը Մխիթարյանին մեծատառով ֆուտբոլիստ դարձրեց, ով տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Կարծում եմ՝ այս տրանսֆերը ձեռնտու էր բոլորի համար:
«Լիվերպուլ»-ը երկար ժամանակ հետաքրքրվում էր Մխիթարյանի ծառայություններով և պատրաստ էր մոտ 25 մլն եվրո վճարել: Բայց «Բորուսիա»-ն 27.5 մլն եվրո էր առաջարկել: Ի դեպ, այդ ակումբը երբեք նման գումարներ չի վճարում, քանի որ հիմնականում երիտասարդներից պատրաստում է ֆուտբոլային աստղեր ու մեծ գումարներ վաստակում:
«Շախտյոր»-ին բաժին է հասել այդ գումարի կեսը, քանի որ տրանսֆերի մյուս 50%-ը պատկանում էր Օլեգ Մկրտչյանին»:










































