Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Նա մեկ միավորով ետ է մնում առաջատարից` գրոսմայստեր Քրիստիան Կրուզից (Պերու):
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 4 միավոր:
Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:









































