Իտալական «Նապոլի»-ն նախնական համաձայնության է եկել «Քուինզ Փարք Ռեյնջերս»-ի հետ դարպասպահ Ժուլիո Սեզարի տեղափոխության հարցով:
Բրազիլիայի ազգային հավաքականի 33-ամյա դարպասապահն առաջիկա մրցաշրջանը վարձավճարի հինունքներով հանդես կգա իտալական ակումբում: Այդ մասին հաղորդում է Sky Sports-ը:
«Նապոլի»-ի ներկայիս դարպասապահ Մորգան դե Սանկտիսը մոտ է «Ռոմա» տեղափոխությանը:
Հիշեցնենք, որ Սեզարի ծառայություններով հետաքրքրվում էր նաև «Արսենալ»-ը, սակայն լոնդոնցիները չեն կարողացել ֆուտբոլիստի հետ համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները:






































