Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելլերը գերմանական մամուլին տված հարցազրույցում նշել է, որ նոր մրցաշրջանում «Բավարիա»-ն ավելի մեծ ճնշման տակ է գտնվելու, քանի իր թիմը:
««Բորուսիա»-ն ցանկանում է տիտղոսներ նվաճել, իսկ «Բավարիա»-ն պարտավոր է դա անել: Սա երկու ակումբների միջև առկա ամենամեծ տարբերությունն է: Իհարկե, ցանկանում ենք կրկին հանդես գալ ՉԼ գավաթի խաղարկության եզրափակիչում:
Քչերն են կարողանում առաջին փորձից հաղթանակ տանել այդ մրցաշարում, սակայն մենք պետք է հավատանք մեր ուժերին: Դեռևս երազում ենք նվաճել ՉԼ գավաթը»,- նշել է 32-ամյա ֆուտբոլիստը:









































