Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը ցանկանում են երկարաձգել թիմի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի հետ կնքած պայմանագրի ժամկետը: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Ինյակի Իբանյեսը ամիսներ առաջ հանդիպել է թիմի ղեկավարության հետ, սակայն այդ ժամանակ կողմերը համաձայնության չեն եկել և որոշել են բանակցությունները հետաձգել մինչև սեպտեմբեր:
Ալոնսոն ցանկանում է վերսկսել բանակցությունները ոտքի վնասվածքից վերականգնվելուց հետո:
Հիշեցնենք, որ խաղացողի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2014 թվականը:









































