Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կշարունակի հանդես գալ իր ներկայիս թիմում:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Չիլիի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Ֆերնանդո Ֆելիսևիչը: Այդպիսով՝ վերջինս հերքել է Սանչեսի՝ «Գալաթասարայ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
Հիշեցնենք, որ ըստ թուրքական մամուլի՝ «Գալաթասարայ»-ը պատրաստ էր կատալոնական թիմին 27 մլն եվրո վճարել հարձակվողի տեղափոխության դիմաց:
Ավելի վաղ Սանչեսը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել «Բարսելոնա»-ն: Ֆուտբոլիստը կարծում է, որ կարող է պայքարել թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար:








































