Պարագվայի ազգային հավաքականի և «Գուանչժու»-ի 28-ամյա հարձակվող Լուկաս Բարիոսը մոտ ժամանակներս պայմանագիր է կնքելու Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ:
Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Պարագվայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Նիկոլաս Լեդեսման:
Բարիոսը կարող է «Սպարտակ»-ի կազմը համալրել ազատ գործակալի կարգավիճակով, եթե կարողանա խզել պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ: Հարձակվողը պնդում է, որ չինական ակումբը չի կատարում պայմանագրային պարտավորությունները:
Այսպիսով՝ Յուրա Մովսիսյանը կարող է մեկնարկային կազմում տեղի լուրջ մրցակից ունենալ:






































