Կենտրոնական Չինաստանում՝ Հուբեյ մարզի քիմիական գործարանում ուժեղ պայթյուն է որոտացել, հաղորդում է Xinhua գործակալությունը:
Պատահարը տեղի է ունեցել Սույչժոու քաղաքում տեղի ժամանակով ժամը 08.00-ին: Աղետի վայրում աշխատում է ավելի քան 100 հրշեջ:
Գործակալության տվյալներով՝ պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, շատերըը վիրավորվել են: Զոհերի և տուժածների հստակ թիվը չի հաղորդվում:










































