«Արսենալ»-ի կիսապաշտպան Թեո Ուոլկոտը հայտնել է առաջիկա մրցաշրջանից իր ակնկալիքների մասին:
«Նախորդ մրցաշրջանի սկզբնամասում մենք չկարողացանք միավորներ վաստակել, ինչն էլ ազդեց մեր թիմի վերջնական արդյունքների վրա: Այժմ պետք է ուղղենք մեր սխալները և հաղթանակներով սկսենք մրցաշրջանը: Պետք է այնպես անենք, որ մրցակիցները խուսափեն մեզնից»,- Sky Sports-ը մեջբերում է կիսապաշտպանի խոսքը:
Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը «Արսենալ» է տեղափոխվել 2006 թվականին` «Սաութհեմփթոն»-ից: Անգլիայի հավաքականի կիսապաշտպանն «Արսենալ»-ի կազմում մասնակցել է181 հանդիպումների և 40 գոլ հեղինակել:






































