Աֆրիկայից ավելի քան 300 փախստականներ ժամանել են իտալական Լամպեդուզա կղզի՝ հայտնում է Euronews-ը:
Եվս ավելի քան 500 աֆրիկացիներ առափնյա պահպանության կողմից փրկվել են այն բանից հետո, երբ նրանց նավը խորտակվել է ափերի մոտ:
Փախստականների հոսքը գրանցվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ կղզի այցելության հաջորդ օրը: Նա կարեկցության կոչ է արել եվրոպացիներին և հարգանքի տուրք մատուցել հարյուրավոր աֆրիկացի փախստականներին, որոնք մահացել են ԵՄ ճանապարհին:










































