Պարզվում Է՝ ՀՀ Սահմանադրական դատարանը դեռևս 2011թ. նոյեմբերին իր ՍԴՈ-997 որոշման մեջ անդրադարձել Է ՀՀ օրենսդրության մեջ «ոչ հրապարակային վիրավորանք» հասկացության իրավակարգավորմանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը քննարկելով՝ ՍԴ-֊ն նշել Է.
«ՀՀ Աժ-ն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կարգավորման խնդիրը»:
Ու թեև այս որոշումից անցել Է մոտ 1,5 տարի, սակայն խորհրդարանն այդպես Էլ չի անդրադարձել օրենսդրական այս բացին և այդպես Էլ որևէ փոփոխություն չի արել օրենսդրության մեջ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե իրենց հանձնաժողովն այդ հարցը քննարկել ու մերժել է. «Համարել ենք սխալ»:
Իսկ լրագրողական կազմակերպություններն ԱԺ-ին մեղադրում են անգործության մեջ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:








































