Օքսֆորդշիր կոմսությունում Քիդլինգթոն անգլիական քաղաքի տներից մեկում 38-ամյա տղամարդը պատանդ է վերցրել իր երկվորյակ դուստրերին:
Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, երկու աղջիկներն արդեն ազատ են արձակվել: Երկու տարեկան աղջիկներից մեկին տղամարդը բաց էր թողել դեռևս առավոտյան, իսկ երկրորդին պահել էր ևս մի քանի ժամ, որից հետո նրան ևս բաց էր թողել:
Ոստիկանության տվյալներով՝ տանը եղել է մի քանի միավոր հրազեն, սակայն նա երեխաներին որևէ վնաս չի պատճառել:
Տղամարդը նախկինի պես շարունակում է փակված մնալ տանը: Հարևանների խոսքերով՝ երեխաները մշտապես բնակվել են մոր հետ, որի գտնվելու վայրը հայտնի չէ, և իրենց հորը մինչև հիմա չէին տեսել:
Հանցագործության դրդապատճառները հայտնի չեն, ոստիկանությունը բանակցում է տղամարդու հետ, որպեսզի նա հանձնվի:











































