ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, ով նոր 5-ամյա պայմանագիր է ստորագրել ակումբի հետ, հայտարարել է, որ երազում է Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալ փարիզյան ակումբի կազմում:
«Մենք շատ տիտղոսներ ենք նվաճել Ֆրանսիայում, և ես ցանկանում եմ, որպեսզի այսպես շարունակվի: Սակայն նպատակ ունենք նվաճել նաև եվրոպական տիտղոս:
Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալը լուրջ բարձունք է, բայց ես խաղացող եմ, ով սիրում է շատ բարդ խնդիրներ դնել իր առջև: Ես խաղում եմ մեծագույն ակումբում: Պետք է շարունակեմ բարելավել խաղային որակներս ու նպաստեմ թիմիս հաջողություններին»,-փարիզյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Վերատիի խոսքերը:








































