5-րդ դարում կորած Զևսի արձանը, որը ինչ-որ ժամանակ կանգնած է եղել Օլիմպիայում և համավում էր աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, վերարտադրվել է 3D պրինտերի օգնությամբ, հայտնում է BBC-ն:
Հին հույն քանդակագործ Ֆիդիասի ստեղծագործությունը պահպանվել է միայն պատմաբանների նկարագրություններում և մետաղադրամների վրա պատկերներից:
Արձանը վերականգնել են եռաչափ տպմամբ զբաղվող ամերիկյան Stratasys և 3DPTree ընկերությունները, որը այժմ կդրվի Ատլանտայի Միլենիում-գեյթ թանգարանում:
Մ.թ.ա. 5-րդ դարում ստեղծված Զևսի օրիգինալ արձանը ունեցել է մոտավորապես 13 մետր բարձրություն, սակայն նրա եռաչափ վերարտադրությունը ունի ընդամենը 1.8 մետր բարձրություն:
Փայտից, փղոսկրից և ոսկուց օրիգինալ արձանը 5-րդ դարում ոչնչացել է հրդեհից:










































