Ճապոնիայում հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում արևահարման հետևանքով մահացել է 3 մարդ, 2594-ը հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով հրշեջային անվտանգության և բնական աղետների դեմ պայքարի ճապոնական գործակալությանը:
Մասնագետների կարծիքով՝ տուժածների թիվը կմեծանա, քանի որ օդի ջերմաստիճանը աստիճանաբար ավելի կբարձրանա:
Կիրակի Կանտոյում (երկրի կենտրոնական մասը, որտեղ տեղակայված է մայրաքաղաքային պրեֆեկտուրան) օդի ջերմաստիճանը գրանցվել է 37°C: Տոկիոյում այժմ 35°C է: