The Business Insider պարբերականը անվանել է եվրոպական թոփ-15 ուղղությունները շքեղ և անմոռանալի երեկույթների սիրահարների համար:
Չնայած շատ քաղաքներ գրավիչ վայրեր ունեն գիշերային կյանքի սիրահարների համար, սակայն Եվրոպայում որոշակի վայրեր առանձնանում են մեծ ժողովրդականությամբ, իսկ շատերն էլ նույնիսկ համաշխարհային հայտնիությամբ իրենց կենդանի երաժշտության, կոլորիտի և գեղեցիկ բնապատկերների շնորհիվ:
Պարբերականի տվյալներով` ամենաշքեղ գիշերային կյանքով առանձնանում են Բեռլինը (Գերմանիա), Բարսելոնը և Իբիցան (Իսպանիա) և Բուդապեշտը (Հունգարիա):





















































