ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոդված է գրել Glamour կանանց պարբերականի համար, որտեղ խոստովանել է, որ հանդիսանում է ֆեմինիստ և բոլոր տղամարդկանց կոչ է արել հետևել իր օրինակին: Նա նշել է, որ աջակցում է իր դուստրեր Մալիային և Սաշային տարբեր կանացի հարցերում:
«Դա կարևոր է, որ նրանց հայրը ֆեմինիստ է, ներկայումս նրանք դա սպասում են բոլոր տղամարդկանցից»,- գրել է ԱՄՆ նախագահը: Նա նաև նշել է, որ երբ երիտասարդ է եղել, դուստրերի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է նրա կին Միշելը, սակայն ներկայումս նա հասկացել է, որ նրա նկատմամբ դա այնքան էլ արդարացի չի եղել:
Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի ապագա ընտրությունները կարող են կանանց համար դառնալ «պատմական»:
«Անկախ ձեր քաղաքական հայացքներից՝ դա Ամերիկայի համար պատմական պահ է»,- գրել է ԱՄՆ գործող նախագահը:







































