Բուքինհեմյան պալատն այսօր հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի արքայական ընտանիքում ևս մեկ համալրում է սպասվում: Եղիսաբեթ 2-րդ թագուհու թոռնուհին՝ 32-ամյա Զարա Թինդալը (Ֆիլիփս), 2014 թ. մայր կդառնա: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի առաջնեկը կդառնա 3-րդը գահի ժառանգորդների հերթում:
Ձիավարության աշխարհի չեմպիոն Զարա Ֆիլիփսը արքայական տիտղոս չունի, ուստի նրա երեխաներին «արքայական մեծություն» չեն անվանի:











































