Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ում պայմանագրի ժամկետը լրանալու է 2014 թվականին, չի պատրաստվում Անգլիայի Պրեմիեր Լիգա տեղափոխվել:
«Վերադառնալ Պրեմիեր Լիգա՞: Ոչ»,- ասել է Ալոնսոն AS-ին տված հարցազրույցում:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` ֆուտբոլիստը կարող է «Լիվերպուլ» կամ «Չելսի» տեղափոխվել:
Ավելի վաղ իսպանացին հայտնել է, որ ցանկանում է հանդես գալ «արքայական ակումբ»-ում մինչև պայմանագրի ժամկետի ավարտը:









































