Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի ավագ Ուեյն Ռունիի գործակալը հայտարարել է, որ Ռունին պատրաստ է նոր պայմանագիր կնքել իր ակումբի հետ:
«Ռունին մեկ անգամ չէ, որ հայտարարել է իր մտադրությունների մասին: Նա ցանկանում է կարիերան ավարտել «Յունայթեդ»-ում:
Եթե «Յունայթեդ»-ի ղեկավարությունը ցանկանա նոր պայմանագիր կնքել Ուեյնի հետ, ապա մենք շատ արագ համաձայնության կգանք», – ասել է Ռունիի գործակալը:












































