Wednesday, 17 06 2026
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Եգիպտոսում հայ համայնքը ջանում է զուսպ գտնվել

Կահիրեի թեմական ժողովի ատենադպիր Սուրեն Բայրամյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ Եգիպտոսում այս օրերին ծավալվող իրադարձություններին, կատարվող հեղաշրջմանը: Նրա խոսքով՝ թեև Եգիպտոսում հեղափոխություն տեղի ունեցավ, Սահմանադրության վավերացվեց, բայց ընտրյալ նախագահը վերջին մեկ տարվա ընթացքում խորքային իմաստով չիրականացրեց այն խոստումները, որ տվել էր ժողովրդին: Նրա իշխանության նպատակն էր բոլոր հաստատություններում պետական և հանրային ներկայություն հաստատել, ինչը ընդվզման ալիք առաջացրեց ժողովրդի մոտ, և արդեն «Մուսուլման եղբայրների» պաշտոնավարման ավարտին այդ ալիքը մեծացավ: Արդյունքնում՝ առաջացավ տիրող անհանդուրժողականությունը, որն անհնար եղավ լուծել փոխըմբռնման արդյունքում, և բանակը ստիպված եղավ միջամտել: Ընդդիմադիր հոսանքները հարմար գտան հեռացնել կամ չեզոքացնել նախագահին ու իր շրջապատը:

Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները չեն հաշտվում ստեղծված իրավիճակի հետ, նրանք ոտքի են կանգել՝ ազատելու նախագահին և վերադարձնելու նրան իր պաշտոնին, ինչին բանակն ընդդիմացել է: Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին կա 42 զոհ, կան նաև վիրավոր ոստիկաններ:

Հայկական համայնքը, միութենական ազգային կառույցները աշխատում են զերծ մնալ այս ամենից. «Փառք Աստծո, որևէ հակահամայնքային տրամադրություններ չկան: Մենք էլ, իբրև պատասխանատուներ, թե՛ միութենական, թե՛ ազգային կառույցների մեջ ջանում ենք զուսպ գտնվել և ինքնամփոփ պայմաններում գործել»:

Եգիպտոսում, ըստ նրա, գոյություն չունի ժողովրդավարություն հասկացություն, դժբախտաբար, ամեն մեկը իր խոսքն ու կշռին է ուզում պարտադրել:

«Սա զինվորական հեղաշրջում չէ, ժողովրդական ընդվզում է, ժողովրդական շարժում՝ տիրող բարքերի դեմ»,- ասաց Սուրեն Բայրամյանը:

Նա նշեց, որ այժմ ոստիկանությունը ժողովրդի կողքին է, բայց ով բռնություն կիրառի, նրան պետք է պատժեն: Ժողովուրդը զանգվածաբար գոհ է, բայց տիրող իշխանավորների և ծայրահեղական կրոնամոլ հատվածը ուզում է վրիժառու արարքներ գործել, քանի որ սաստիկ վարկաբեկված են և չեն ընդունում, որ նոր ընտրություններ լինեն, քանզի այդ դեպքում նրանք ամեն ինչ կկորցնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում