Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտարարել է, որ Գերմանիայի Բունդեսլիգայի հաջորդ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարն ավելի անզիջում է լինելու:
Հիշեցնենք, որ 2012/13թթ մրցաշրջանի արդյունքներով Մյունխենի «Բավարիա»-ն դորտմունդյան ակումբին գերազանցեց 25 միավորով:
« «Բավարիա»-ն նոր մրցաշրջանում նման առավելություն չի ունենա: Օգոստոսի 10-ին մեզ համար մեկնարկում է նոր մրցաշրջանը: Այս դադարը բավական էր հասկանալու համար, թե ինչ սխալներ են գործել»,- հայտարարել է Ռոյսը:










































