Թուրքական «Բեշիկթաշ»-ը կրկին ցանկանում է ձեռք բերել «Ատլետիկո Մինեյրո»-ի կիսապաշտպան Ռոնալդինյոյի տրանսֆերը: Այդ մասին տեղեկացնում է Habermolasi.com-ը:
Բրազիլական ակումբն արդեն մեկ անգամ մերժել է թուրքական կողմի առաջարկը: «Բեշիկթաշ»-ն այս անգամ պատրաստ է 33-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց վճարել 5 մլն եվրո:
Ռոնալդինյոյի ծառայություններով հետաքրքրվում է նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբը, որն արդեն ավարտել է բանակցությունների առաջին փուլն «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ:
«Մենք քննարկում ենք ունեցել Ռոնալդինոնյի տեղափոխության շուրջ: Մենք պատրաստ ենք ֆուտբոլիստին լավագույն պայմաններն առաջարկել»,- հայտարարել է «Ալ-Շաբաբ»-ի ներկայացուցիչը:












































