Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել են 3-ական միավոր: Նրանք չորս առաջատարներից ետ են մնում կես միավորով:
Բացի այդ, Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 1-4-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Իգոր Կուրնոսովի (Ռուսաստան), Զախար Եֆիմենկոյի եւ Միխայլո Օլեքսիենկոյի (Ուկրաինա) հետ:
Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի արդյունքն է 3,5 միավոր: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:








































