«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Անգլիայի չեմպիոն դառնալն ավելի դժվար է, քան ցանկացած այլ առաջնության հաղթող լինելը:
«Դժվար է Անգլիայի չեմպիոն դառնալը: Այստեղ բազմաթիվ են թիմերը, որոնք հավակնում են նվաճել չեմպիոնի տիտղոսը: Եթե ձեզ մեծ մարտահրավեր է հարկավոր, մեկնեք Անգլիա: Այլ երկրներում կա չեմպիոնության միայն մեկ ֆավորիտ:
Գերմանիայում, օրինակ «Բավարիա»-ն է: Եթե ցանկանում եք գերազանցել մյունխենցիներին, ապա պետք է հաղթեք բոլոր խաղերում, քանի որ «Բավարիա»-ն երբեք միավորներ չի կորցնում»,- Daily Mail-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:







































