Արգենտինայում բեռնատար ավտոմեքենաների վարորդների արհմիությունը կիրակի երեկոյան հայտարարել է համազգային գործադուլի մասին, որը, ըստ մամուլի կանխատեսումների, մեկ օրից ավելի կաթվածահար կանի բեռնափոխադրումներն ամբողջ երկրում: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Արդեն լույս երկուշաբթի գիշերը դադարեցվել է աղբահավաքությունը, թերթերի և ամսագրերի առաքումը, բենզալցակայաններին և խանութներին համապատասխան ապրանքներով ապահովումը, ինկասացիան: Գործադուլը չի վերաբերի միայն արտակարգ ծառայություններին և ուսումնական հաստատություններին:
Հիմնական պահանջը եկամտահարկի վերացումն է, որով տրվում է վարորդների աշխատավարձը: «Այս պահանջը մենք բավականին վաղուց ենք հայտնել, սակայն տիկին նախագահը ուշադրության չի արժանացնում այն»,- ասել է արհմիության փոխտնօրեն Պաբլո Մոյանոն:










































