Եգիպտոսի Արաբական Հանրապետության նոր վարչապետ կարող է դառնալ Զիյադ Բահա Ալ-Դինը: Մուհամմադ Ալ-Բարադեյը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի երկրի փոխնախագահի պաշտոնը: Այս մասին Եգիպտոսի ONTV հեռուստաալիքի եթերում այսօր հայտնել է պետության ժամանակավոր նախագահի խորհրդական Ահմեդ Ալ-Մուսլիմանին:
Ալ-Դինը ավելի վաղ զբաղեցրել է երկրի Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը:
Զիյադ Բահա Ալ-Դինի խոսքով՝ ինքն այդ մասին իմացել է մամուլից, «նրան դեռևս ոչ ոք չի դիմել»:
Այս լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել: Վերջին մի քանի օրվա ընթացքում նշվել են անցումային կառավարության ղեկավարության արդեն 3 թեկնածուների անուններ, այդ թվում նաև՝ Կենտրոնական բանկի ղեկավար Հիշամ Ռամեզի և Մուհամադ Ալ-Բարադեյի: Նշվում է նաև, որ վերջինս հրաժարվել է կառավարությունը ղեկավարելուց և այդ պաշտոնի համար առաջարկել է Զիյադ Բահա Ալ-Դինի թեկնածությունը:








































