Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր, ԵԽԽՎ անդամ Նադեժդա Սավչենկոն հայտարարել է հացադուլի մեկնարկի մասին՝ ի նշան բողոքի ուկրաինացի պատանդների ազատ արձակման գործընթացում աշխարհի անգործության դեմ։ Այս մասին Սավչենկոն հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ՝ փոխանցում է RBK-Ukraine-ը։
«Իմ հեռացման մեխանիզմներից մեկն ուկրաինական իշխանությունների անգործության դեմ հացադուլն է եղել։ Այսօրվանից ես կրկին սով եմ հայտարարում գերությունից ուկրաինացիների ազատ արձակման հարցում ողջ աշխարհի իշխանությունների անգործության դեմ։ Հացադուլը կպահեմ մինչև դրական արդյունքի օրը»,- հայտարարել է պատգամավորը։
Սավչենկոն ասուլիսի ժամանակ նաև նշել է, որ չի աջակցում Գերագույն ռադայում կրկնակի ընտրություններին, քանի որ կարծում է, որ դա հերթական անգամ ոչինչ չի փոխի։ «Ուկրաինացիներն անցնում են մշտական կրկնակի ընտրությունների ուղին արդեն 25 տարի անընդմեջ»,- հայտարարել է նա։










































