Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է թիմի նորեկ Զլատան Իբրահիմովիչի մասին:
«Մենք կլսենք Իբրահիմովիչին և կսովորենք նրանից: Մեր կողքին հանդես է գալու աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Իբրան, իրոք, ֆանտաստիկ է:
Զլատանը հիանալի կերպով մեկնարկեց մրցաշրջանը «Յունայթեդ»-ի կազմում, սակայն նրա խփած գոլն ինձ չզարմացրեց: Ես երկար ժամանակ է, ինչ հետևում եմ Իբրային», – ասել է Էրերան:










































