Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսը կարող է շարունակել կարիերան ոչ թե «Ֆիորենտինա»-ում, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, այլ «Նապոլի»-ում:
Sky Sports-ի տեղեկությունների համաձայն` մյունխենյան ակումբի ղեկավարները դիմել են ֆուտբոլիստին` նեապոլիտանյան ակումբ տեղափոխվելու խնդրանքով, քանի որ այն հանդես է եկել ավելի շահավետ առաջարկով:
Ընդ որում, «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ Գոմեսն, այնուամենայնիվ, ցանկություն է հայտնել միանալ «Ֆիորենտինա»-ին:






































