Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը փոխել է առանցքային 3 խաղացողի՝ Գարեթ Բեյլի, Տոնի Կրոսի և Պեպեի նախամրցաշրջանային պատրաստության ծրագիրը:
Նրանք պետք է մարզումները վերսկսեին հուլիսի 31-ին: Սակայն գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ֆիզպատրաստականության գծով մարզչի խորհրդով երկարաձգել է վերոգրյալ ֆուտբոլիստների արձակուրդը:
Այսպիսով՝ Բեյլը, Կրոսն ու Պեպեն բաց են թողնելու ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը «Սևիլիա»-ի հետ, որը կայանալու է օգոստոսի 9-ին:
Բեյլն ու Կրոսը մարզումները վերսկսելու են օգոստոսի 6-ին: Պեպեն, ինչպես նաև վնասվածքից ապաքինվող Քրիշտիանու Ռոնալդուն սկսելու են մարզվել օգոստոսի 10-ից:







































